Լույսի նման ապրեցիր ու ապրեցնող ես Լույսի նման:
Քեզանից միշտ տարան:
Քո ունեցածն էլ Դու տվեցիր, սիրո՜վ:
Իմ Սերիկ, քեզ մեն մի մանուշակ թողեցիր:
Կատարյալ չէր կյանքդ, բայց ճշմարիտ էր:
Մեծ էր նա…
Հիրավի բոլոր մեծ կանայք մեծ են նախ և առաջ տառապանքի մեջ:
Մեծ էր իր հուզումների խորությամբ, հոգու անբեկանելի ամրությամբ ու անաղարտ ազնվությամբ, իր նվիրվածությամբ:
Նա իր անձնական երջանկությունը գտավ հնամյա ձեռագործները, դրանց նախշերը պեղելու, հավաքելու և վերծանելու մեջ ու շա՛տ հաճախ լուսաբացները դիմավորեց արթուն:
Նա ժամանակ շատ էր կորցրել աքսորավայրի հեռուներում, այնտեղ ուր արևը մայր էր մտնում, իսկ Սերիկը սիրում էր լուսաբացը, ծագող արևելքը…
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ